Կրակոցներից մահացել է «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահը

Կրակոցներից մահացել է Երեւանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը:

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ ապրիլի երեկ՝ 15-ին, կրակոցներ են հնչել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում եւ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երեք անձիք, որոնցից մեկը Մուշեղ Ղեւոնդյանն է։ Նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Այս առթիվ Երևանի «Արարատ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ․ «Խորին ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ի գիշերը հրազենային կրակոցից մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը:

Ակումբը ցավակցում է Ղևոնդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ