ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին Հայաստանում է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար, առևտրի նախարարի օգնական Արուն Վենկատարամանին։

Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից՝ նշելով, որ ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահգրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում։

Նշենք, որ այս հանդիպումից առաջ Վենկատարամանը եղել է Ադրբեջանում, ահջորդիվ օրերին այցելելու է նաև Թուրքիա և Վրաստան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ