Հռոմի Պապից կաթոլիկ դարձած, ժամանակին ՀՀԿ-ի ցավը տանող Ղուկասյան Վարդանին ասեք, որ Հայաստանը կրոնական պետություն չէ

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վարդան Ղուկասյանի այսօրվա ԱԺ-ի ելույթին ու իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

Հավատացյալ-կիսագողական-քաղաքական գործիչ…

Ղուկասյան Վարդանը ՀՀ դրոշի վրա խաչ պատկերելուց, ԱԺ-ում քաչակնքվելուց, քրիստոնեության քարոզ անելուց ու անընդհատ լրբեր-սրբերի մասին խոսալու փոխարեն լավ կլիներ ժամանակին էդ նույն քարոզը որդու գլխին կարդար:

Թե չէ հիմա, խաչ, քրիստոնեություն, հայասիրություն, լրբեր-սրբեր…

Սրանց թվում է էս ազգը վերջին 1 տարում երկնքից է իջել ու տեղյակ չէ, թե ինչ էր կատարվում երկրում վերջին 30 տարում:

Դե իրանք էլ առիթը բաց չեն թողնում թևերը կտրած հրեշտակի կերպարով ներկայանալու համար:

Հռոմի Պապից կաթոլիկ դարձած, ժամանակին ՀՀԿ-ի ցավը տանող Ղուկասյան Վարդանին ասեք, որ Հայաստանը կրոնական պետություն չէ:

Այո, մեր պետական կրոնը Քրիստոնեությունն է, բայց կրոնական պետություն չենք, դրոշի վրա խաչը պատկերելու համար:

Ու թող ոչ ոք ինձնից առավել Աստվածավախ ու հավատացյալ չլինի…

Լրբերը սրբեր են դառել ….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ