Ռուս հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում իր և Ալլա Պուգաչովայի երեխաները՝ 5-ամյա երկվորյակներ Լիզան և Գարին, շնորհավորում են իրենց մայրիկին ծննդյան 70-ամյակի առթիվ:
Երեխաները ոտանավորներ են ասել՝ նվիրված երգչուհուն, ինչպես նաև իրենց ձեռքով պատրաստված նվերներ հանձնել մայրիկին: Երգչուհու աչքերին արցունքներ են հայտնվել:
Օգտատերերն ընտանեկան տեսանյութի մասին հիացական մեկնաբանություններ են գրել: Տեսանյութը 5 ժամում ավելի քան 1,5 մլն դիտում է ունեցել և տասնյակ հազարավոր մեկնաբանություններ:
Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան նշում է ծննդյան 70-ամյակը: