Հայոց նորօրյա արքայազն Հարրին ու Գեղամա դքսուհի Մեգան Մարքլը.».Ստյոպա Սաֆարյանը լուսանկար է հրապարակել

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Հայոց նորօրյա արքայազն Հարրին ու Գեղամա դքսուհի Մեգան Մարքլը
Գերծանրաբեռնված օրվա պատճառով չեմ կարողացել հետևել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻՊ երկու թեկնածուների քննարկմանը, բայց կարդացի Առավոտում Թագուհի Թովմասյանի եզրափակիչ խոսքի ու ներողության տեքստը, ինչպես նաև լրահոսի մի քանի գրառումներ, որոնք հասկանալի դարձրեցին, որ քննարկումը վեր է ածվել զավեշտի, վիրավորանքների, իսկ վերջում Թագուհի Թովմասյանը հայտարարել է «Ես եմ մենակ կռիվ տվել եւ Էդգար Ղազարյանը», ապա ներողություն է խնդրել հանրությունից, ենթադրում եմ, իբրև թե հանձնաժողովում ՔՊ պատգամավորների պահվածքի համար….

Ինչպիսի՜ մեծահոգություն և ազնվություն,- կգոչեր անծանոթ մեկը, եթե լավ չճանաչեր ներողություն խնդրող տիկնոջը, և բազային մի քանի տեղեկության չտիրապետեր ընդդիմության կողմից ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին….
Ինչպես գիտենք, Էդգար Ղազարյանի թեկնածությունը առաջադրել են խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններ՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ»-ը, որին գաղափարապես, սկզբունքներով պատկանում է տիկին Թովմասյանը…

Եվ, ո՜վ Աստվածներ, ինչպես Թագուհի Թովմասյանն է բացահայտում, կամ ինչպես լրահոսն է բացահայտում, Էդգար Ղազարյանի առաջադրողներից ոչ մեկ չի գալիս քննարկմանը և անհավաաար ուժերով ճակատամարտը թողնում է տիկին Թովմասյանի փխրուն ուսերին… Տարօրինակ է, այնպես չէ՞….

Այսքանը միայն ինձ բավական է եզրակացնելու համար, որ ոչ միայն ընդդիմության մոտեցումն է անլուրջ եղել, այլ առաքելությունն է եղել սփոյլ անել նիստը, ի սկզբանե գործընթացը դնել զավեշտի հունի մեջ, իսկ վերջում զոհի կերպար ընդունել: Այո, զոհի, քանի որ վերջին շրջանում 2 խմբակցությունների միացյալ ագրեսիվ ու խուլիգանական գործողությունները աատտիկ պահանջում են հանրային կարեկցանք գործած խուլիգանական արարքներից հետո, իրեց ամրապնդել անն դիրքերում, որ իրենք ոչ թե խուլիգան կողմն են, այլ զոհը…

Եվ ահա, տիկին Թագուհին, ով կարծես թե տեղյակ է խաղի մասին, ով կարծես թե հենց նիստի սկզբից պետք է հասկանար, որ քննարկումը զավեշտի վերածելու նախադրյալներ հենց իր ճամբարն է ապահովել ու ի սկզբանե՝ նախ սկանդալային հայտարարություններով հայտնի թեկնածու առաջադրելով, ապա՝ ծլկելով նրա թեկնածության քննարկումից, իսկ իրենց առաջադրած թեկնածուն էլ երբեք չի փայլել քաղաքական զուսպ բառապաշարով, այժմ սրտնեղել է, որ իշխող կուսակցության անդամները նրան հեգնել են, սուր հարցադրումներ են արել կամ միգուցե հակադարձել են անզուսպ հայտարարությունների /ենթադրում եմ տիկին Թագուհու սաստիկ «խռոված» ու «խոցված» տեքստից, քանի որ դեռ չեմ հասցրել ծանոթանալ քննարկման բովանդակությանը/…
Մի խոսքով՝ այդ ամենը խոցել է տիկին Թովմասյանին այն աստիճան, որ նա ԱԺ հանձնաժողովի նախագահի բարձր գահից վերջում ներողություն է խնդրել ու վիկտիմիզացրել /զոհ ներկաացրել/ ինքն իրեն ու իր թեկնածուին… Մի խոսքով՝ տուժած, մե ազնիվ, մե անմեղ, մե արդար, մե անբասիր….

Ակամայից հիշեցի վերջին ամիսներին Անգլիայում չմարող սկանդալը թագավորական ընտանիքի կրտսեր արքայազն Հարիի ու նրա սելեբրիթի տիկին Մեգան Մարքլի կատարմամբ, ովքեր է՛լ Նեթֆլիսի սերիալներով, է՛լ արքայազն Հարիի ինքնակենսագրական մենագրությամբ գլոբալ մի թատրոն բեմականացրեցին՝ թե ինչպես են իրենց ռասայական խտրականության ենթարկել թագավորական ընտանիքը, այլևս հանգուցյալ միապետ Ելիզավետան, Հարիի եղբայրը՝ թագաժառանգ Վիլյամը, Մեգանի տեգրակին Քաթերինը, Մեգանի կեսրար, հանգուցյալ Ֆիլիպը, և վերջապես խորթ սկիսուր Քամիլան, մի խոսքով բոլորը հալածել են կրտսեր հարս Մեգանին, չեն ցանկացել Հարիի ու իր երեխաներին շնորհել ծննդյան փաստով շնորհվող արքայական տիտղոսները, քանի որ նրանց մաշկի գույնը մի փոքր մուգ է: Հարրի զավեշտալի մենագրության համաձայն, խեղճ Մեգանի հոգեկանը խախտվել է, թփրտացել է հատակին, աղեկտուր լացել, իսկ ռասիստ թագավորական ընտանիքը հոգեբանական օգնություն էլ չի ցուցաբերել… Աղմկահարույց հեռուստահարցազրույցներից մեկի ժամանակ Մեգանի ամուսին Հարրին այնքան է ոգևորվել, որ երբ հաղորդավարը հարց է տվել, թե բա վերջն ի՞նչ է լինելու ընտանքի ներսում, վերջինս պահանջել է, որ իր ընտանիքը՝ կիսրար-թագավոր Չառլզով, սկիսուր Քամիլայով, տեգր Վիլյամով ու տեգրակին Քեթրինով ներողություն խնդրեն իրենից ու իր կնոջից…
Ազնիվ խոսք, գունավորում ու չափազանցություն չկա:

Իսկ և իսկ մեր Թագուհու և Էդգար Ֆերդինանդովիչի նման, որոնք էլ հավանաբար ակնկալել են, որ խորհրդարանական մեծամասնությունն ինքը ներողություն կխնդրի մեր նորօրյա Գեղամա դքսուհուց ու արքայազն Էդգարից, լայն հանրությունից, բայց քանի որ նրանք դա չեն արել, մեր Թագուհին է ներողություն խնդրել նրանց փոխարեն…
Գիտեք, երդվում եմ, թագավորական ընտանիքի հետ զուգահեռները տեղին են ոչ միայն նրա պատճառով, որ ինչպես անդաստիարակ հարս Մեգանն է փորձում իրական կյանքում խաղալ Հարիի դժբախտ մոր, արքայադուստր Դիանա Սփենսերի կերպարը, ու փորձում է ամուսնու հետ իրենց ներկայացնել զոհի կերպարու… Այլ որ Ֆերդինադիչն էլ տարօրինակ հակումներ ունի հայոց ազնվական տոհմերի հանդեպ, ինչ-որ համազգեստ է հորինել իր համար, ինչ-որ տոհմական գերբ է մշակել, իսկ նույն Թագուհի Թովմասյանն էլ իր իսկ թերթի նյութերը ֆեյսբուքում տարածում է Queen Brand /թարգմանաբար՝ Թագուհու բրենդ/ անվան ներքո: Մի քիչ էլ պարզեցնեմ, այդ ամենը լատինատառ գրողը եթե թագավորական ինչ-որ զգացողություն չունենար, սոցիալական կայքի/խմբի նման անուն չէր ընտրի…. Առավելագույնը, եթե անգամ վստահ է, որ ինքն այլևս հանրահռչակ ապրանքանիշ է, գոնե կգրեր Taguhi Brand, այլ ոչ թե անունը անգլերեն կթարգմաներ հենց թագուհու իմաստով. Այսինքն՝ տիկինն այնքան բարձր ինքնագնահատական ունի, որ գտնում է, որ ոչ միայն իր անունը ալլևս հանրահայտ ապրանքանիշ է, այլև՝ արքայական, թագավորական է… Ոչ միայն չենք առարկում, որ նա իր ընտանիքում, իր տղամարդու համար թագուհի լինի, այլ ճիշտ հակառակը՝ կողջունենք, եթե նա իրապես այդպիսին ճանաչվի… Բայց, կներեք, նման բաները հանրային-քաղաքական տիրույթ բերելը այլ անուն ունի…

Այսքան երկար գրեցի, որպեսզի հանկարծ ընթերցողը չմտածի, թե պարզապես հեգնում, ձեռք եմ առնում կամ քաղաքական սատիրա է թագավորական երկու զուգգի ու նրանց միջև տարված զուգահեռ. օրվա երկու տուժողներն են հենց իրենց այդպիսին երևակայում, որի նշաններն ու ապացույցներն իրենք են թողել…

Իսկ գիտե՞ք, թե ինչով ավարտվեց հայտնի թագավորական առանձնակների՝ ինքնավիկտիմիզացիայի բազմամիլիոն ՊՌ արշավը. շատ կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ թագավորական ընտանիքն ընդամենը դժբախտություն է ունեցել իրենց պահպանողական ընտանիք հարս բերել միայն 2 անգամ պաշտոնապես ամուսնացած-բաժանված, փառասեր, ստախոս, անարգելակ, միշտ դիմացինին վիրավորող, բայց զոհի հագուստ հագնող, ինքնասիրահարված, անդաստիարակ, ճ կլասի սերիալայանին մի դերասանուհու, որն իրենց վշտաշատ ու սկանդալաշատ օջախը քանդեց, կրտսեր արքայազնին բաժանեց իր բոլոր սիրելիներից ու տարավ Մոնտեսիտո՝ ինտեգրվելու հոլիվուդյան աստղերի ընտանիքում, քանի որ թագավորական ընտանիքն իրենցից ներողություն չի խնդրում, փող չի տալիս, որ ծախսեն ուզածի պես ու ետ չեն ընդունում անառակ որդուն ու հարսին…

Եվ վերջապես. Տիկին Թագուհին սեփական անունից այնքան մարդկանց վերաբերալ գրված նյութերի համար անձամբ ու հրապարակավ ներողություն հայտնելու հիմքեր ունի, որ փարիսեցության կարիք չկա…
Թե չէ սեփականը թողած ուրիշի անունից ներողություն է խնդրում, որ ո՞վ հավատա արցունքներին…
Հո հանրությունն էլ միամիտ չէ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ