«Չեմ կարող հարգել կամ ընդունել այս երևույթը երբ հայրենիքը հիշում են ոչ թե այն ժամանակ, երբ հայրենիքի տեղը նեղ է, այլ երբ իրենց տեղն է նեղ».Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Սա մեր որ մեղքի համար?

Չեմ կարող հարգել կամ ընդունել այս երևույթը հատկապես կարողունակ հայերի դեպքում, երբ հայրենիքը հիշում են ոչ թե այն ժամանակ, երբ հայրենիքի տեղը նեղ է, այլ երբ իրենց տեղն է նեղ։

Օտար երկրում չարքաշ ապրող հայ մարդու դեպքը այլ է, բայց այ այս կատեգորիայի պարագան մարսելը անհնար է…

Հիշեցնենք ՌԴ-ում գործունեություն ծավալող հայազգի դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանը Հայաստանի քաղաքացիությունէ ստացել:

«Առաջին հերթին պետք է ուղղակիորեն ասեմ այնպես, ինչպես կա. արդարությունը հաղթեց: Վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն: Ես գնացի ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով, ազնվորեն ներկայացրեցի փաստաթղթերը և վերջապես ստացա»,- Երևանում «Փարաջանով ակումբի տուն» բնակելի համալիրի նախագծի շնորհանդեսի ժամանակ ասել է նա:

Այսպիսով, Գալուստյանը երկքաղաքացի է՝ միաժամանակ Հայաստանի և Ռուսաստանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ