«Ապշելու բան է տիկին Թագուհին ներողություն է խնդրում ՔՊ պատգամավորների համար փոխանակ կողքի նստածին թևից բռներ ու հանձնաժողովից հաներ».Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Սկսեցի նայել Թագուհի Թովմասյանի հանձնաժողովի երեկվա նիստի նյութերը։ Ապշելու բան է. Տիկնոջ կողքը նստած ու հենց տիկնոջ թեկնածուն խայտառակ վիրավորում է հեղափոխություն արած ժողովրդին, նա ոչ մի դիտողություն չի անում միլիոնավոր մարդկանց վիրավորող ՄԻՊ թեկնածուին, փոխանակ հենց ինքը այդ պահին թևից բռներ ու հանձնաժողովից հաներ մարդու իրավունքը անարգելու համար, դեռ զայրանում է, որ այդ հակամարդկային արարքից զայրացած մի պատգամավոր ասում է’ «սրան հանեք ռադ արեք»… Վերջում էլ թե բա’ ներողություն եմ խնդրում ՔՊ պատգամավորների համար… Ու հետն էլ տիկին Թագուհին զայրանում է, երբ մեկ այլ տարեց ՔՊ-ական պատգամավոր իրենից պահանջում է նիստը նախագահողի դիրքում մնալ, այլապես կդնեն նրա համապատասխանության հարցը, տիկինը ձայնը հաստացրած ու հերսոտած ճչում է’ «դրեք, հենց հիմա դրեք»…

Ու երկու դերասանի այս թատրոնը մարդու իրավունքների հանձնաժողովում… Ժողովուրդ, որպես նախկին պատգամավոր պետք է ասեմ, ուղղակի վիրավորական է նման ցինիկ մթնոլորտը… Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ այդ երկուսի պորտատեղադրումը բոլորն անեին շատ բարձր քաղաքական նշաձողի պայմաններում, ինչպիսի մի օրինակ Արփի Դավոյանի ելույթ էր, բայց այդպիսի անպատկառ պահվածքի հետո, երբ թեկնածուն ու նրա առաջադրողը խոսքով կամ լուռ համաձայնությամբ ազգի մեծագույն հատվածին ասոցացնում են ադրբեջանաթուրքական գործոնի հետ, ինչ է թե երկրում հեղափոխություն են արել, կներեք, անգամ Վահագն Ալեքսանյանի իռոնիան շատ մեղմ է…
Էս ի՞նչ բան էր… Թե բա ներողություն եմ խնդրում…
Եվ սա անվանենք խոսքի ազատության դաշտում իրացված իրավունք….
Այդ դեպքում եկեք Սահմանադրության մեջ հատուկ հոդված ավելացնենք’ բոսյակության իրավունք… Լպիրշության իրավունք….
Ակնկալում եմ, որ մեծամասնությունն էլ ոչ թե հետագա նման դեպքերում կիջնի իրենց մակարդակ, այլ հակառակը’ ավելի բարձր կպահի….
Այո, նման դեպքերում մ խբել չի կարելի, թքել չի կարելի, հայհոյել չի կարելի, բայց պարսավել հաստատ կարելի է…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ