«Անցյալ տարի այս օրը փշալար էինք անցնում». Նիկոլ Փափշինյան

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը մեր պետականության հիմնասյուներից են: Անկախ ամեն ինչից՝ ոստիկանությունը պետականության հենասյուն է և մենք պետք է այս իրողությունը հստակ և միանշանակ գիտակցենք ու արձանագրենք, որ ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումն առաջին հերթին պետության բարձր մակարդակի վկայությունն է:

Հույս ունեմ, որ ահա այս հանգրվանում՝ Նոր Հայաստանում, ոստիկանությունն իսկապես նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին: Ես համոզված եմ, տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում: Այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց մենք միանշանակ գնում ենք ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով, մենք այդ ճանապարհը շարունակելու ենք և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության: Իհարկե, դժվար է ասել՝ այդ նպատակին երբևէ որևէ մեկը հասել է, թե՝ ոչ, բայց այդ ճանապարհով առաջ գնալն արդեն մեծագույն առաքելություն է և հաջողություն:

Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհավորել այսօրվա կապակցությամբ: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել ծառայության համար, ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր այսօր հերթապահություն են իրականացնում, մարտական հերթապահություն են իրականացնում և պահպանում, պաշտպանում Հայաստանի Հանրապետության սահմանները:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ոստիկաններին, ովքեր իրենց գործողություններով կյանքեր են փրկում, ովքեր իրենց գործողություններով իրավունք են պաշտպանում, օրինականություն են պաշտպանում, պետականություն են պաշտպանում, ժողովուրդ են պաշտպանում և ապագա են պաշտպանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ