ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբոքյան էջում լուսանկար է հրապարակել,որին կից գրել է.
Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամներ Անի Սամսոնյանի և Դավիթ Խաժակյանի հետ Թբիլիսիում մասնակցել ենք Պոտսդամի գործընթացի շրջանակներում տարածաշրջանային քննարկման:
ԼՀԿ կողմից ներկայացվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի տևական բլոկադայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը:
«Տարածաշրջանային զարգացումներ և հարավային կովկասի կուսակցությունների օրակարգը ԱԼԴԵ-ում» թեմայով քննարկման մասնակիցներ են նաև Վրաստանի և Ադրբեջանի ազատական կուսակցությունները: