«Իհարկե քաղաքացու երեսին թքելը դատապարտելի բանա,բայց էդ թքի մեջ կենտրոնացնել մեր պետության անկումը մեղմ ասած տեղին չի».Պետրոս Ղազարյանը անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի անհարկի գրառմանը

Պետրոս Ղազարայնն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը.

Ես այդ ժամանակ ուսանող էի ու կարողա լավ չհիշեմ։
Երբ դաշնակները հարգարժան Լևոն Տեր — Պետրոսյանին դավաճան էին գոռում իննսունականներին , վերջիններիս հետ քաղաքակիրթ բանավիճում էին և հակափաստարկներ բերում ,թե ջարդուփշուր էին անում օֆիսները,լրատվամիջոցները,նստեցնում էին լիդերներին ու փակում էին կուսակցությունը։

Իհարկե քաղաքացու երեսին նույնիսկ լկտի պահվածքի համար թքել ը դատապարտելի բանա։

Բայց էդ թքի մեջ կենտրոնացնել մեր պետության անկումը ,վարկանիշը և միջազգային հեղինակությունը մեղմ ասած տեղին չի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ