Այսօր ՀՀ ոստիկանությունը նշում է 101-ամյակը։ Մասնագիտական տոնի կապակցությամբ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության մի շարք աշխատակիցների մեդաալներով, խրախուսական շնորհակալագրերով, ինչպես նաև գումարով պարգևատրեց։
Ոստիկանության աշխատակիցներից մեկին պարգևավճարն հանձնելիս Օսիպյանը կատակեց, որ ծրարում գումար չկա և այն կփոխանցվի հաշվեհամարին։
Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրել էին Վալերիյ Օսիպյանին։