ԱԺ նիստում, 18 տարեկաններին առաջնագիծ չուղարկելու հարցի քննարկման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամվոր Սասուն Միքայելյանը նկատեց, որ առաջին գիծը պահում են պարտադիր ժամկետային զինծառայողները՝ որպես սահմանապահներ, իսկ երկրորդ և երրորդ գիծը պահում են ռեզերվային զինծառայողները։
Նա նկատեց, որ պայմանագրային զինծառայողների ո՛չ մակարդակը, ո՛չ հնարավորությունը, ո՛չ էլ աշխատավարձը չի կարող ապահովել պետությունը, դրա համար էլ ժամկետային զինծառայողներն են առաջնագծում։
«Ես վախենալու ու քաշվելու բան չունեմ, մենք ամեն ինչ պետք է անենք, որ պատրաստ լիենենք պատերազմի, ով ոնց կուզի՝ միտքս հասկանա»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում