«Պատմության մեջ եզակի դեպք կլիներ, որ երկրի ղեկավարը անձամբ ներողություն խնդրեր մաքսատան աշխատակցից». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանն անդրադարձել է մաքսատան աշխատանքից ազատված աշխատակցին և իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

Բայց իրոք Հայաստանի պատմության մեջ եզակի դեպք կլիներ, որ երկրի ղեկավարը ոչ այդքան ճիշտ նկատողության համար անձամբ ներողություն խնդրեր մաքսատան աշխատակցից ու վերականգներ նրա աշխատանքը։

Ես մինչև հիմա կարծում եմ, որ այդ դեպքի մեղավորները շատ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող անձիք են, ովքեր դեռ պաշտոնավարում են ու առաջին հերթին նման կադրերից պետք է ազատվել, որպեսզի ենթակաների համար դաս լինի ու հետագայում նրանք էլ նման անտարբերությամբ չծառայեն պետությանը ու դրոշին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ