«Ու սա անում ենք մենք՝ առաջին քրիստոնյա ազգը». Ռաֆայել Երանոսյան

Դերասան, հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով.

«Ու սա անում ենք մենք, առաջին ՔՐԻՍՏՈՆՅԱ ազգը… Շնորհավոր…»:

Հիշեցնենք երեեկ Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը կամ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Եկեղեցին այն նշում է Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը: Ինչպես տեղեկանում ենք qahana.am-ից, Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:

Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այսօր եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական սուրբ պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին;

Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ