Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց Եղեռնի հիշատակի օրվան նվիրված պատարագ պետք է մատուցվեր

Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց Եղեռնի հիշատակի պատարագ պետք է մատուցվեր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Աստվածամոր տաճարի տարածքում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է նախատեսված ելույթը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ