«Ի՞նչ ա նշանակում` դու ո՞վ ես, Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն». ԱԺ-ում թեժ բանավեճը շարունակվում է

«Ճիշտն ասած, ես չեմ հասկանում էս կռիվն ինչի մասին էր: Այ ձեր ցավը տանեմ, հիմա բացեք օրենքի նախագծերը, որոնք նախաձեռնվել են ընդդիմության կողմից և դրական եզրակացություն են ստացել, շուտով մենք քննարկելու ենք: Էդ ինչի՞ եք ամեն անգամ էդ բանը շահարկում, իհարկե, այդպես չէ»,- Աժ-ում ասաց նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Իմ քայլը և ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանավեճերին:

«Տիկին Զոհրաբյան, առաջարկում եմ այսուհետ այդպիսի բաներ չասել՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, Արարատ Միրզոյանի շնորհիվ հայտնվել եք այստեղ: Այստեղ մարդիկ են նստած, որոնք լուրջ հետագիծ ունեն և պրոֆեսիոնալ, և քաղաքական առումով:

Կոռեկտությունը պահել է պետք, այո, անհեթեթություն չի կարելի ասել ֆրակցիայի նախագծին, բայց նաև չի կարելի անընդհատ շահարկել հակառակ կողմից և վիրավորական արտահայտություններ հնչեցնել:

Ի՞նչ ա նշանակում՝ դու ո՞վ ես, պարոն Մարուքյան: Ի՞նչ է նշանակում ֆրակցիայի ղեկավարը հանձնաժողովի նախագահին ասում ա՝ դու ո՞վ ես, է: Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն»,- ասաց Արարատ Միրզոյանը:

աղբյուրը՝ Armlur

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ