Ընդդիմության կողմից այսօրվա քննադատությանը արձագանքելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից հանդես եկավ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա ԱԺ ամբիոնից ասաց, որ հանձնաժողովում նույնիսկ նախագիծ կա, որը վստահել են ԼՀԿ խմբակցության անդամին, որպեսզի այն ներկայացվի հենց ընդդիմության կողմից։
«Պետք է միակողմի հարցին չնայել։ Պարո´ն Գորգիսյան … Ես լուռ լսել եմ, հարգալից եմ վերաբերվել, ուրեմն տեղից ոչ մի խոսք։ Իյա, – արձագանքեց պատգամավորը դահլիճից հնչող խոսքերին, – Պարո´ն Գորգիսյան, լռե՛ք։ Ո՞նց, Դո՞ւք էլ եք», – վրդովվեց Հայրապետյանը։
Միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը կոչ արեց ասելիք ունենալու դեպքում հերթագրվել ու գալ ամբիոնի մոտ։ Ապա Հայրապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին փոխել իրենց հռետորաբանությունը և ոճը։
Սա, Հայրապետյանի խոսքով, խնդրանք է, ոչ թե սպառնալիք։