Աստվածամոր տաճարից հաջողվել է դուրս բերել Քրիստոսի փուշերի պսակը

Կրակի մեջ գտնվող Փարիզի Աստվածամոր տաճարից հաջողվել է փրկել մասունքների մի մասն, այդ թվում` Քրիստոսի փուշերի պսակը: Այդ մասին հայտնել է ֆրանսիացի հոգևորական Պատրիկ Շովեն, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք փրկել ենք Քրիստոսի փուշերի պսակը և Լյուդովիկոսի թիկնոցը: Մեզ հաջողվել է կրակի ճիրաններից ազատել նաև մի քանի նկար, բայց, ինչպես հասկանում եք, մեծ նկարները դժվար էր հանել», — նշել է նա:

Նրա խոսքով` հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն հուշարձանը զգալի վնասներ է կրել: Վնասի գնահատումը կիրականացվի երեքշաբթի:

Smoke and flames rise during a fire at the landmark Notre-Dame Cathedral in central Paris on April 15, 2019, potentially involving renovation works being carried out at the site, the fire service said. (Photo by FRANCOIS GUILLOT / AFP) (Photo credit should read FRANCOIS GUILLOT/AFP/Getty Images)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ