Ընդամենը 1 պարզ քայլ, որով կկանխեք պատուհանների արանքից տուն թափանցող սառը հոսանքը

Պետք է հիշել, որ աշնանն անհրաժեշտ է պատուհանները տեղափոխել ձմեռային կարգավորման, իսկ գարնանը՝ համապատասխանաբար ամառային։ Դա անելը չափազանց հեշտ է, և ընդհանրապես պետք չէ վարպետին գումար վճարել դրա համար։

Բացեք պատուհանի փեղկը և գտեք փականի մեխանիզմը։ Ձմռանը պատրաստ լինելու համար պետք է կարգավորել պատուհանի «տակառիկը», որը փականի մասն է։

Պատուհանների մեխանիզմները տարբեր են, սակայն տակառիկները հիմնականում լինում են կլոր կամ օվալաձև։

Այժմ ձեզ անհրաժեշտ է վեցանկյում բանալի (шестигранный ключ), որը կարելի է գնել ցանկացած շինանյութի խանութից։ Այդ բանալին դնում ենք տակառիկի մեջ և պտտում։ Պտտման ընթացքում տակառիկը նույնպես պտտվում է իր առանցքի շուրջ և այդ կերպով կարգավորվում է պատուհանի փակման ուժը և ճնշումը։

Դուք կարող եք մշտապես ձմեռային կարգավորումն օգտագործել, սակայն այդ պատուհանի դետալները հաճախակի վերանորոգման կամ փոխման կարիք կունենան։ Կմաշվի նաև մեկուսիչ ռետինը, և այդ դեպքում արդեն դուք ստիպված կլինեք վարպետ կանչել, որպեսզի նա փոխի այդ ռետինը։

Spread the love
  •   
  •   
  •   
  •