Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մինչև Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և Նարեկ Սամսոնյանի վրա
- Չերյոմուխայով չկրակեն (2008թ մարտի 1),
- Փողոցից փողոց քարշ չտան (բոլոր ցույցերը)
- Ծեծելով բերման չենթարկեն (Շանթ Հարությունյանի արժեքների հեղափոխությունը)
- Ջրցանի տակ չթողնեն (2015թ Էլեկտրիկ Երևան),
- Մինչև նռնակներ չնետեն ու արցունքաբեր գազ չկիրառեն նրանց նկատմամբ (Սասնա Ծռերի ապստամբությունը 2016թ-ին և 2018թ հեղափոխություն),
- Մինչև մեկի աչքը չհանվի ու չստիպեն ոստիկանի կոշիկը համբուրել (Սայադը կորցրեց աչքը, Սասնա Ծռերի ապստամբության օրեր,2016թ),
- Մինչև նրանց փողոցում չծեծեն դիմակավորված անձինք (2018թ Հերացու և Էրեբունու դեպքերը)
Նրանք իսկական ակտիվիստ-ցուցարար չեն դառնա!Հիշողություններդ թարմացրեք!
Ցտեսություն!.