Ինչպես են բերման ենթարկում Մհեր Սահակյանին (տեսանյութ)

Հիշեցնենք, որ այսօր՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասնակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը 72 ժամով ձերբակալվել է։

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որը ստանձնել է Սահակյանի պաշտպանությունը:

Նա հայտնել է, որ պատգամավորը այժմ գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական բաժին (Պարույր Սևակի փողոց):

Մելիքյանի փոխանցմամբ՝ Մհեր Սահակյանը ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ