«Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են». Վարչապետը՝ «Սուտնիկոլ» ակցիայի կազմակերպիչների մասին

Այսօր առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա է իրականացվել: #SutNikol կարգախոսով որոշ քաղաքացիներ գրաֆիտի են պատկերել Երևանի տարբեր փողոցներում: Նրանք հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը տվել է խոստումներ և չի կատարում:

Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի այս նախաձեռնության մասին: Դիտարկմանը, որ նա ժամանակին խոսել է Սաշիկ Սարգսյանի «փայ մտնելու» մասին, բայց հիմա դրանք չեն բացահայտվում, վարչապետն ասաց.

«Հիմա ինչ-որ բան ավարտվե՞լ է: Հիմա մենք վավերագրական ֆիլմի մեջ ենք և այն ավարտվու՞մ է: Արդեն գրվե՞լ է ֆիլմի վերջը, էկրանը սևացե՞լ է:

Ինչը չի բացահայտվու՞մ: Այդ ակցիայի կազմակերպիչները, որքան հասկացա, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Հիմա Սերժ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ նրան չենք ձեռբակալե՞լ: Խորհուրդ եմ տալիս, որ ոչ մեկ չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը գալու է»:

տեսանյութը՝  NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ