Պատգամավորին ոչ հարիր այս խայտառակ արարքը պետք է հետևանք ունենա նշյալ դաշնակցական պատգամավորի համար։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ նշելով.
«Որպեսզի որոշ ընդդիմադիրներ և ընդդիմադիր լրատվականներ երևակայությանը զոռ չտան։
Այսօր Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում էր, որի ընթացքում Հայաստան դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածքներ հասցրեց նրան և տիեզերական արագությամբ փախավ
Պատգամավորին ոչ հարիր այս խայտառակ արարքը պետք է հետևանք ունենա նշյալ դաշնակցական պատգամավորի համար»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
Իրավապահներն ԱԺ-ից տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Միջադեպից հետո նա իրավապահներից թաքնվել էր ԱԺ-ի կանանց զուգարանում: