«Չէ սրանք էն նույն թալանչիներն են, որոնք 2018 ին մկան ծակը 10-թումանով էին գնում».Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Զգացել եք, որ Սերժի ու Ռոբիկի թալանչիները, որոնց մեծ մասը անցնում են տարբեր քրեական գործերով, երբ հիմնականում դատարանների միջանցքներում լրագրողները նրանց սուր հարցեր են տալիս, նրանք ոչ միայն արդարանում են, «ինչը չնայած այլ կերպ չէր էլ կարող լիներ, որովհետև ոչ մի հանցագործ ու թալանչի երբեք չի ասում, որ նա հանցագործ կամ թալանչի է» ու այդքանից հետո, ցինիկաբար ծիծաղում և տեսախցիկի առաջ լկտի պահվածք են ցուցաբերում, կակ բուդտը իրենք Սրբեր են, արդարադատությունը և ժողովուրդը իրենց մեղադրում է լրբության մեջ։ Չէ սրանք էն նույն թալանչիներն են, որոնք 2018 ին մկան ծակը 10-թումանով էին գնում։

Հիմա ի՞նչա փոխվել կամ ո՞վ է դրանց վստահեցրել, որ իրենք կուլակաթափ չեն լինելու և չեն դատապարտվելու, որ էսօր էսքան լկտիացել են։ Եթե հույսները պուտլեռնա, կամ ՀՀ-ում ռուսական գործակալները, ապա պետք է հիասթափացնեմ և հիշեցնեմ, որ պուտլեռի կարգավիճակը իրականում գեմառո է և ոչ նախանձելի… Ու դատարանների միջանցքներում մամուլի առջև ցինիկաբար խոսել, որ սրբեր ենք, բայց մեզ լրբերի մեղադրանք են առաջադրել, ուզում եմ ասեմ, որ ոչ միայլ լրբեր եք, այլ պետական դավաճաններ եք, ազգի տականքներ եք, որ պետական պաշտոնյա լինելով, Բանակի բյուջեից ավել սեփական բյուջե և կապիտալ եք ստեղծել։

Ծիծաղեք, քանի կարող եք.. Երևի ձեր կարգախոսը, մեռնելուց խռխռալը որս է, դա է։ Խըռխըռալով էլ կոպեկ առ կոպեք ետ եք վերադարձնելու, նաև ձեր մնացած անուշ ապերները, որոնք թալանով հանդերձ փախել և հանձնվել են ՌԴ-ի իշխանությանը և կթվող կովի պես ՌԴ-ի իշխանության կողմից կթվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ