«Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել…». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապրակել և կատարել է հետևյալ գրառումը.

«Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել եւ ինչպես»:

Հիշեցնենք, որ  2018 թվականի ապրիլին բողոքի քայլերթ իրականացնող հազարավոր քաղաքացիները, հասնելով Հայաստանի Հանրային ռադիոյի շենք, այն շրջապատել և ներս են մտել: Մուտքը հսկող ոստիկանները զենքերը ուղղել են դեպի քաղաքացիները և սպառնացել կրակել, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կա՛մ կրակեք, կա՛մ մենք ներս ենք մտնում: Այնուհետև ցուցարարները, բարձրանալով Հանրային ռադիոյի շենքի վերին հարկեր, պահանջել են ուղիղ եթեր տրամադրել: Սակայն ռադիոտան աշխատակիցները անջատել են շենքի էլեկտրականությունը, ինչի հետևանքով Հանրային ռադիոյի հեռարձակումը դադարեցվել է:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն իրենց անհնազանդության այդ քայլը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Հանրային հեռուստատեսությունը, մյուս հեռուստա և ռադիոընկերությունները դարձել են «Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը»

: Շենքից հեռանալուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունը հնչեցրեց Հանրային ռադիոյի շենքից տվյալ գործողությունները ուղիղ եթեր հեռարձակող համացանցային լրատվամիջոցների միջոցով:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիների նշված գործողությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը որակել է որպես խմբակային հարձակում պետության կողմից պահպանվող ռազմավարական օբյեկտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ