Ինչպես են ֆրանսիացիները ծնկաչոք «Ավե Մարիա» են երգում այրվող տաճարի հարևանությամբ

Ֆրանսիայի Աստվածամոր տաճարում հրդեհը սկսվել է տեղի ժամանակով 18:50-ին: Արդեն մի քանի ժամ է՝ հրդեհը շարունակվում է։  Ֆրանսիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը վստահ չէ, որ  հնարավոր կլինի դադարեցնել կրակի տարածումը։

«Վստահ չենք որ կկարողանանք փրկել տաճարը»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի ՆԳՆ-ն։

«Լը Մոնդ»-ի փոխանցմամբ՝ հրդեհի հանգցնելու համար ուղղաթիռներ չեն օգտագործում, քանի որ 1 ուղղաթիռը միանգամից 6 տ ջուր է լցնում, որի հետևանքով  տաճարը կարող է ամբողջովին փլուզվել:

Ի դեպ, ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվելու էր Հայոց Եղեռնի հիշատակի պատարագ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ