ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի հանձնաժողովն Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև է ընդունել

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի դատական համակարգի հանձնաժողովն Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև է ընդունել, որին աջակցություն են հայտնել երկու կուսակցությունների ներկայացուցիչները:

AJR 1 բանաձևի նախաձեռնողը խորհրդի անդամ Քրիս Հոլդենն է։ Բանաձևը ներկայացվել է նաև Կալիֆոռնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի կողմից՝ սենատորներ Բոբ Արչուլետայի և Սքոթ Ուիլքի համահեղինակությամբ:

Բանաձևն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ