Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էրիկ Իսրայելյան անունով ինչ-որ սպորտսմեն կա որ գրառում ա արել։ Ընկերներ, էդ ՖԲ էջը դժվար թե կեղծ լինի, որովհետև նույն գրառումը առկա է իր ինստագրամում որտեղ 39 հազարից ավել հետևորդներ կան ու շատ վաղուցվա լուսանկարներ/տեսանյութեր:
Գրառմանս նպատակը բայց այլ ա, կհիշե՞ք պատերազմի ժամանակ մեր սպորտսմեններից մի քանիսին, որ ամեն ինչ թողել, բարձրացել էին դիրքեր, էլ չեմ ասում, թե ինչքան վնասվածքներ ստացան տղերքն Արցախից խաչքարեր ու այլ սուրբ իրեր տեղափոխելու ժամանակ։ Ընդամենը մեկ անուն տամ` Սիմոն, մնացածին դուք վստահ եմ՝ կհիշեք:
Ինչի՞ եմ էսքանը ասում… Եկեք ոչ մեկից ոչինչ չպահանջենք ու մեծ հաշվով շնորհակալ լինենք էն չեմպիոն տղերքին, ովքեր որ երբեք իրենց արածը երեսով չեն տալիս։ Իսկ ով որոշել ա գնա այլ երկրի դրոշի ներքո հանդես գալ, ապա թող գնա, բարի ճանապարհ, անցանք առաջ»: