Հայ տղայի գարեջրի շշով անպարկեշտ պահվածքը ոստիկանների ներկայությամբ

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ հայ երիտաասարդը գարեջրի շիշը ձեռքին՝ խմելով մեքենա է վարում Երևանի փողոցներում:  Մի պահ նույնիսկ կայանում է ՃՈ պարեկային մեքենայի առջև և խմում է շշի պարունակությունը:

Այս կերպ նա փորձում էր ստուգել ՃՈ պետավտոտեսուչների զգոնությունը:  Ի վերջո ՃՈ աշխատակիցները նկատում են երիտասարդին ու կանգնացնում են նրա մեքենան:

Ինչպես պահանջում է կարգը՝ ՃՈ աշխատակիցները ստուգում են վարորդի սթափության աստիճանը և նրա օրգանիզմում ալկոհոլի պարունակության չափը:

Պարզելով որ երիտասարդը ալկոհոլ չի օգտագործել՝ վերջինիս մաղթում են բարի ճանապարհ:

Ինչպես պարզվեց հետագայում՝ շշի պարունակությունն ընդամենը հյութ էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ