Նախագահ Մակրոնը ժամանել է Փարիզի Աստվածամոր տաճար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Փարիզի Աստվածամոր տաճար, որտեղ հրդեհը շարունակվում է:

Մակրոնին ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը։

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը վերանորոգման աշխատանքներն են։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։

Հրդեհաշեջները փորձում են տեղայնացնել կրակը։

13-րդ դարում կառուցված միջնադարյան տաճարը համարվում է ոչ միայն կրոնական խորհրդանիշ, այլև ճարտարապետական գլուխգործոց։
Այն համարվում է Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը և ընդունում է տարեկան ավելի քան 13 մլն այցելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ