Բանավեճ ԱԺ-ում. Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հակադարձեց Աշոտյանին

ԱԺ-ն ընդունեց 2019-ի պետական բյուջեի մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ`4 , ձեռնպահ` 2:

Դեմ քվեարկողների թվում էին ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն, ովքեր մինչև քվեարկությունը հայտարարել էին իրենց դեմ քվեարկելու մասին:

ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բյուջեին նախագիծը բնորոշել էր որպես իներցիոն:

Նրա հավաստմամբ` բյուջետային քաղաքականության հիմքում դրված է աշխատանքի խրախուսման քաղաքականությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ