Կալանավորվել են «Լեդի Հակոբի» եղբորորդին և մի քանի կգ թմրամիջոցի հայտնաբերման գործով անցնող 9 անձ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում մի քանի դռնփակ դատական նիստեր են տեղի ունեցել, որոնք անցկացրել են մի քանի դատավորներ: Նրանք բավարարել են քննիչների միջնորդությունները և որպես խափանման միջոց դատարան բերված բոլոր կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը։

Դատավորները անցկացրել են դռնփակ դատական նիստեր, ապա խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտնել են իրենց կողմից ընդունված որոշումները։

Դատարան են բերվել օրերս վնասազերծված անձինք, որոնց մեջ է եղել հանրությանը հայտնի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Երևանի բնակիչ 43-ամյա Վարդան Հակոբյանը։

Դատարանը կալանավորել է նաև 36-ամյա Արծրուն Ստեփանյանին, 44-ամյա Գևորգ Սարգսյանին, 32-ամյա Սերյոժա Թովմասյանին, 42-ամյա Վիգեն Առաքելյանին, 36-ամյա Իգիթ Հակոբյանին, 43-ամյա Վահան Ղազարյանին, 30-ամյա Արմեն Գալստյանին և 43-ամյա Վահրամ Տոնոյանին։

Բոլորը դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկներ։

Ինչպես տեղեկացրել ենք՝ ոստիկաններն ու քննիչները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել էին խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։

Կային կասկածներ, որ այդ գումարները գոյացել են թմրամիջոցների առք ու վաճառքից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ