2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։
Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ նիստի օրվա և ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործով հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակ) պաշտոնները զբաղեցնելու ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, զբաղվել կոռուպցիայով, որի հետևանքով թաքցրել և խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը՝ դրանց հաղորդելով օրինական տեսք:
Ըստ մեղադրանքի՝ նրա կողմից օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 ՀՀ դրամ և 75 մլն ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք: