«Վաղը սաղ ճամփեքը փակելու ենք»․ լարված իրավիճակ Արմավիր-Երևան ճանապարհին

Քիչ առաջ զարթոնքցիները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը, սակայն հետո որոշեցին իրենց ակցիան անցկացնել վաղը՝ առավոտից։ Նրանք պահանջում են նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանի որդուն, ով ձերբակալված է։

Վաղը տեղի է ունենալու Նարեկ Մելքոնյանի խափանման միջոց նշանակելու քննությունը, և գյուղացիների խոսքով, եթե նրան կալանավորեն, կդիմեն էլ ավելի կտրուկ քայլերի։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից մեկի եղբորը մարմնական վնասվածք պատճառելու միջադեպի կապակցությամբ:


Վիճաբանության ձայները լսելով` հավաքվել են նաև Զարթոնք համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող, ինչպես նաև նրա կողմնակից մի խումբ համագյուղացիներ, որոնց միջև ևս վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում կողմերը մետաղյա ձողերով, քարերով, ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ., «Վալտեր Մ-13» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից երեք անգամ կրակել է իրենց տան կողմ առաջացող համագյուղացիների ուղղությամբ: Միջադեպի արդյունքում մի շարք անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են ավտոմեքենաներ, խախտվել է հասարակական կարգը:

Մանրամասները դիտեք -ի ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ