Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում խոշոր հրդեհ է բռնկվել:
Այրվում է Փարիզի գոհարներից մեկը՝ հնամենի Աստվածամոր տաճարը: Ծուխը նկատելի է քաղաքի մի շարք հատվածներից:
Լրատվական գործակալությունները փոխանցում են, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և տառացիորեն հեկեկում են՝ դիտելով սարսափելի տեսարանը:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջների մարտական հաշվարկներ: Հաղորդվում է, որ քիչ հետո նախագահ Էմանյուել Մակրոնը հանդես կգա հատուկ հայտարարությամբ:
Incendie à Notre-Dame de Paris
🔴 #URGENT — Incendie à Notre-Dame de Paris.Suivez notre édition spéciale en #DIRECT
Posted by FRANCE 24 on Monday, April 15, 2019