Այսօր՝ ապրիլի 15-ին, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։
Կադրերում երևում են շենքի տանիքից բարձրացող սպիտակ ծխի թանձր քուլաները։ Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։
Հրդեհի պատճառը և հասցրած վնասի չափն այս պահին հայտնի չէ: Հաղորդվում է, որ չքնաղ տաճարի հարևանությամբ այս օրերին շինարարական աշխատանքներ են իրականացվել, սակայն պարզ չէ, թե արդյոք դա է դարձել հրդեհի պատճառը:
Տաճարի տանիքի մի մասն արդեն փլուզվել է: Ոստիկանները փակել են թաղամասը և մարդկանց հորդորում են չմոտենալ հրդեհի գոտուն:
Անգնահատելի արժեք ունեն ոչ միայն Նոտղը Դամի բուն շինությունն, այլև դրանում պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործություններ: Տաճարի կառուցումը սկսվել է 1163 թվականին և երկու դար է տևել:
REPLAY — Impressionnant incendie en cours à Notre-Dame. Remy Buisine en direct de Paris.
Posted by Brut on Monday, April 15, 2019