«Եթե մենք մեզ վաղը չտիրապետենք ու ոչ ֆուտբոլային ակցիաներ անենք, անկարգություններ լինեն, ապա ամենայն հավանականության մենք կզրկվենք միջազգային խաղերից». Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Վաղը թուրքերին պետք է զարմացնել 14հզ հոգով միաժամանակ «Մեր Հայրենիք»-ը երգելով, անդադար տղեքին քաջալերելով, թուրքերի մոտ գնդակը հայտնվելիս սուլելով, գոռալով, մերոնց ոգևորելով նույնիսկ երբ սխալվեն ու ամենակարևորը` հանկարծ թույլ չտալ բաներ, որոնք առիթ կտան որակազրկելու միջազգային խաղերի միակ նորմալ մարզադաշտը մեր երկրի:

Եթե մենք մեզ վաղը չտիրապետենք ու ոչ ֆուտբոլային ակցիաներ անենք, անկարգություններ լինեն, ապա ամենայն հավանականության մենք կզրկվենք միջազգային խաղերից ու մեր թիմերն ու հավաքականը «տնային» խաղերը կանցկացնեն օրինակ Թբիլիսիում:

Սա ուղղակի թող իմանան հատկապես մինչև 20 տարեկանները, սեփական փորձից): Հաղթանակ մեր տղեքին, հանգիստ, հավասարակշռված խաղ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ