Պեսկովը խոսել է Հայաստանում Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքի մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը և Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքին։

Պեսկովը «Подъём» տելեգրամյան ալիքին տրված մեկնաբանության ժամանակ նշել է, որ Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։

«Դեռ ոչ։ Դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։

Բարձր դատարանը որոշել է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ