Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետը պատասխանեց ՊԵԿ աշխատակից Հայկ Մարտիրոսյանին աշխատանքից հեռացնելու հետ կապված Գևորգ Պետրոսյանի բաց նամակի մասին հարցին.
«Ես կարծում եմ, որ եթե այդպես գնա, հաջորդ նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, քանի որ, ըստ սահմանադրության, վարչապետ ընտրվելուց մեկ տարի հետա վարչապետը պաշտոնանկության ենթակա չէր: Կարո՞ղ եք ասել՝ ինձ ինչում եք մեղադրում և ինչի համար»: Դիտարկմանը, որ առողջական խնդիրներ ունեցող անձի եք կարգադրել, որ զգաստ կանգնի, նա պատասխանեց. «Ասում են՝ աʹյ, Նիկոլը մեծամտացել ա, ասում ա, որ վարչապետը մոտանում ա, այդպես չեն դիմավորում: Խոսքը այլ բանի մասին է: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում, ավելի ճիշտ՝ չի առաջացնում, շարքային քաղաքացու մոտենալն, ինչ եք կարծում, կառաջացնի՞: Բա էդ մաքսային մարմիններից որ էդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, ինչի՞ մասին է: Պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում:
Գոյություն ունի փաստ, և փաստին արձագանք: Ես չէի պլանավորել հատուկ, որ պետք է մտնեի այդ սենյակ: Ես հետո հետաքրքրվել եմ, որ մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքը աշխատել է ՊԵԿ-ում, կարճ ժամանակ աշխատել է ԱԺ-ում և ետ է եկել ՊԵԿ»:
Դիտարկմանը՝ Դուք ասում եք՝ դիմում գրեք դուրս եկեք, բայց ինքը գնում է սեփական դիմումի համաձայն, պարզ է, որ ձեր հորդորն է դրա պատճառը դարձել, պատասխանեց. «Ի՞նչ անեի բա: Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ, բայց ես իմ դիրքորոշումը ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող աշխատել նման պաշտոնին: Եթե գնահատենք, որ պետական դրոշի նկատմամբ վեաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, ինչքան եղել է այդօրվա միջադեպը: Տեղեկատվություն եմստացել, որ հենց այդ օրը ամբողջ պետական համակարգն ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելուն: Դրանով արդեն այդ միջադեպն իր նպատակին ծառայել է: Ինչ վերաբերում է մարդու աշխատանքային իրավունքին, ապա լավ մասնագետը Հայաստանում աշխատանքի խնդիր չի կարող ունենալ:
Դուք անընդհատ նշում եք, որ քաղաքացու իրավունքերն են խախտվել, բայց մեր սիրելի հայրենակիցն այդ պաշտոնում նախ և առաջ ուսադիրներով մարդ է, զինվոր, և եթե նրա վերաբերմունքը դրոշի հանդեպ բավարար մակարդակի չի, ես մնում եմ իմ կարծիքին՝ հարգելով ուրիշների կարծիքը»: