Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Գագիկ Սուրենյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Օդերևութաբանի օրվա կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը պարգևատրվել է վարչապետի շնորհակալագրով։

Շնորհակալագիրը հանձնվել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից մարտի 23-ին՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվա և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ