Ստամբուլի հյուրանոցներից մեկում հրդեհի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են։ Այս մասին մարտի 24-ին հայտնում է Haberturk հարթակը։

Հրդեհը բռնկվել է Պենդիկի տարածքում գտնվող յոթհարկանի շենքում։ «Հյուրանոցում գտնվող մարդիկ տարհանվել են։ Հրդեհի հետեւանքով երկու մարդ է մահացել։ Երկու տուժածները տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ փրկարար ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է այն մարել 45 րոպեում։

Թե որն է հրդեհի բռնկման պատճառը, դեռ հայտնի չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ