Ո՞վ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն

Ըստ տեղեկությունների՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:

Տեղեկության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանից: Վերջինս ասաց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունների մեկնարկը դեռ տրված չէ, և «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքապետի իր թեկնածուի ով լինելը դեռ չի բացահայտում:

«Հնարավոր է, որ Արտակ Զեյնալյանը լինի, հնարավոր է, որ նա չլինի: Մենք ունենք տարբեր քննարկումներ, վերջնական արդյունքը քաղաքական խորհուրդը իր նիստով կհաստատի և կհրապարակի, երբ որ կտրվի ընտրությունների մեկնարկը»,- նշեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանի անունը մամուլում շրջանառվում էր նաև որպես ՄԻՊ հավանական թեկնածու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ