Կասկադի հարևանությամբ մեկնարկել է հատված ծառերի փոխարինման գործընթացը (լուսանկարներ)

Երևանի Մոսկովյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, արդեն մեկնարկել է երեկ հատված դեֆորմացված և կենսունակությունից զրկված ծառերի փոխարեն նորերի տնկման գործընթացը:

Տնկվում են արժեքավոր ծառեր՝ սակուրաներ:

Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է, ինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացնում է ծառերի էտման գործընթաց։ Որոշ տեղերում ծառերն ամբողջությամբ են կտրվում։

Ծառերի էտման հարցը համացանցում որոշ օգտատերերի ակտիվ քննարկման է արժանացել։ Նրանք մեղադրում են ՀՈԱԿ–ին՝ Երևանում թթվածնի արտադրող ծառերը ոչնչացնելու մեջ։ Մասնավորապես քննարկվում ու քննադատվում է Կասկադի և Մոսկովյան փողոցում իրականացվող ծառերի էտումը կամ ամբողջությամբ հատումը։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասել է, որ խոսակցությունները նախ քաղաքական ուղղվածություն ունեն։ Իսկ ինչ վերաբերվում է ծառերի ամբողջությամբ հատմանը, դա ունի իր գիտական բացատրությունը։ Նշվում է,որ հատվող ծառերը թթվածին արտադրելու ֆունկցիան այլևս չեն կատարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ