Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: