«Ով սիրահարվելու է, թող այսօր սիրահարվի». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ վաղվանից եղանակը ցրտելու է.

«Ով սիրահարվելու է, թող այսօր սիրահարվի, վաղվանից եղանակը տևական ժամանակով վատանում է»,- գրել է Սուրենյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի ցերեկը, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքում ապրիլի 16-ին՝ կեսօրից հետո, 17-20-ը սպասվում է անձրև և ամպրոպ։

Ով սիրահարվելու է թող այսօր սիրահարվի, վաղվանից եղանակը տևական ժամանակով վատանում է 😀

Posted by Gagik Surenyan on Monday, April 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ