«Եթե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս ՀՀ-ից, հայկական կողմն ինչպե՞ս է «մուտքը» պատկերացնում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ի մասին ՀՀ պաշտոնյաների հայտարարություններին՝ ասել է. «Եթե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս ՀՀ-ից, հայկական կողմն ինչպե՞ս է «մուտքը» պատկերացնում, տեսնում»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որ պետք է անի, չի անում ու ցույց է տալիս իր բացակայությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ