Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. պատգամավորները խոսափողներով իրար են հարվածել

Վրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել «Պաշտպանության օրենսգրքի» քննարկման ժամանակ: Պատգամավորները միմյանց հարվածել են խոսափողներով։

Այս մասին համացանցում տեսանյութ է հայտնվել։

«Վրացական երազանք» կուսակցության անդամ Վիկտոր Ջափարիձեն խոսափողով հարվածել է ընդդիմադիր պատգամավոր Տարիել Նակաիձեի վրա, իսկ հետո մեկ այլ իշխանական պատգամավոր Լևան Մգալոբլիշվիլին խոսափողը նետել է Նակաիձեի ուղղությամբ:

Ավելի ուշ Նակաիձեն լրատվամիջոցներին հայտնել է, որ վիճել է «Վրացական երազանք»-ի շարքերը լքած պատգամավոր՝ Սոզար Սուբարիի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ