«Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու»». Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ժողովուրդ ջան, ամեն հարցի հետ կապված չէ, որ պետք է գեոպոլոտիկ վերլուծություններ անել»։

Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով օրերս գտած զարդի լուսանկարն ու շարունակելով.

«Զարդ է ընդամենը, ինչ-որ մեկի համար երեւի թանկ իր, օգնեք գտնենք տիրոջը, թե չէ՝ ինչ վարկած ասես չշրջանառեցիք։

Եւս մեկ դետալ կա վրան, որ չեմ ցուցադրում, որպեսզի արձագանքի իրական տերը։ Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու»»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ