«Փառք տվեք այս իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա արձանը կանգնեցրեք առնվազն երկու պատճառով…».Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Ազգային ժողովից

ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի լեզվից մի փառահեղ նախադասություն թռավ. «մենք հետապնդում ենք օրենքը»: Իսկ Գյոթեն աոում է՝ միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի:

Այո, տիկին Գալստյան, դուք հետապնդել և հետապնդում եք բազում օրենքներ, բայց ձեր ամենամեծ մտահոգությունը ապօրինի գույքի բռնագանձման օրենքն է, որն ամբողջութամբ ուզում եք չեղարկել աահմանադրական դատարանով, որը ՍԴ-ում քննում ու քննելու են Սեդա Սաֆարյանը և իր գործընկերները:

Դուք հետապնդում եք Սեդա Սաֆարանին, որպեսզի նա և մյուս գործընկերները ձեր օգտին «հետապնդեն» այդ օրենքն ու այն հակասահմանադրական ճանաչեն:

Այո, իրավացի եք, դուք հետապնդում եք օրենքը, պարզապես հանրության առջև չասացիք, թե որ օրենքը: Այն օրենքը, որի կիրառությունից երեկվանից արդեն պետությանն են վերադարձվում ապօրինի ծագմամբ մեծարժեք առանձնատներ ու եկամուտներ:

Այդ օրենքը հետապնդում եք բոլշևիկաբար, ինչպես դուք ձևակերպեցիք, որովհետև ձեր կարմիր բոլշևիզմի մեջ բոլշևիկաբար համախմբվել են նրանք, ովքեր օրեր ու շաբաթներ անց գույք են կորցնելու: Այն գույքը, որը կուտակվում էր 20 տարվա մեջ, երբ դուք ձեր կոալիցիայով բոլշևիկաբար լռեցնում էիք մեզ՝ ընդդիմությանը, ժողովրդին:

Փառք տվեք այս իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա արձանը կանգնեցրեք առնվազն երկու պատճառով.

1. որովհետև ԱԺ-ում ձեր այս ելույթները ուղիղ հեռարձակում են հենց այս իշխանությունները, այն դեպքում, երբ 4-րդ գումարման խորհրդարանում, որտեղ ձեր հետ միասին մենք էլ կայինք, և երբ ես ու Անահիտ Բախշանը ներկայացրեցինք ԱԺ նիստերը հեռարձակելու նախագիծը, որպեզի հանրությունը մեր խոսքն էլ լսի, որքան էլ ամիսներ անց այն ընդունվեց, դուք բոլորդ դա շատ համարեցիք մեզ համար ու դա ապահովվեց մեզանից հետո… Այո, դուք բոլշևիկաբար ժողովրդի ու մեր համար անգամ խոսքի իրավունքն եք շատ համարել, ինչ մնաց հաց ու տուն տայիք: Դրա փոխարեն բոլորը օրենքի տառին համապատասխան գույք էին կուտակում, որն այսօր ստիպված են վերադարձնել ժողովրդին ու պետությանը: Ահա, այսքան բեռի տակ դուք, ձերոնք, ձեր բոլշևիկյան թեվը գոնե լսված եք…

2, Ապօրինի գույքը վերադարձնելու եք ոչ թե կուլակաթափությամբ, այլ օրենքով: Այն օրենքով, որին հետապնդում եք: Այնպես որ՝ կանգնեցրեք այս իշխանության արձանը. նրանք միայն ապօրինի գույքն են վերցնում ու ասում՝ գնացեք տներով, կարող եք հանգիստ ապրել: Կանգնեցրեք նրանց արձանը, որ ուրիշ այլ իշխանություն չէ ու տուն ուղարկելու փոխարեն այլ վայրեր չի ուղարկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ