«Ասում են՝ Նիկոլը մեծամտացել ա, ասում ա, որ մաքսայինին ասում ա, որ վարչապետը մոտենում ա՝ այդպես չեն դիմավորում, եթե վարչապետի մոտենալն ա այդպիսի արձագանք առաջացնում, ապա շարքային քաղաքացու մոտենալը կառաջացնի՞ այդպիսի արձագանք, ի՞նչ եք կարծում, բա որ էդ մաքսային մարմիններից էդքան բողոքում են, նամակներ են ստանում, ինչի՞ մասին ա, օրինակ՝ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում»,-այս մասին այսօր ՀՀ Ազգային ագրարային համալսարան այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառանալով օրեր առաջ Նորգավիթի մաքսակետ այցելության ժամանակ տեսուչին աշխատանքից դիմում գրել-ազատվելու իր հրահանգին։
Լրագրողների այն հարցին, թե որքան էլ խնդիրը համակարգային է՝ այդ մարդը քավության նոխազ դարձավ՝ հիշեցնելով նաև շրջանառվող տեղեկությունը, թե ողնաշարի խնդիր էլ ուներ, վարչապետը արձագանքեց․
«Գիտե՞ք, գոյություն ունի փաստ և փաստին արձագանք, և կարծում եմ, որ էդպես պետք է լիներ, ես չէի պլանավորել, որ հատուկ պետքա մտնեի էդ սենյակ, ես հետո հետաքրքրվել եմ, որ մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքը աշխատել է ՊԵԿ-ում, կարճ ժամանակ աշխատել է ԱԺ-ում և ետ է եկել ՊԵԿ»,-նշեց Փաշինյանը։ Լրագրողների մեկ այլ հարցի, թե ստիպեցիք դիմում գրել, սովետին բնորոշ մտածողության հարց են բարձրացնում, վարչապետը հակադարձեց․
«Ի՞նչ անեի բա, թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ, ես իմ դիրքորոշումը ունեմ, որ էդպիսի մարդիկ չեն կարող աշխատել։ Եթե գնահատենք, ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամաբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, ինչքան եղել ա էդ օրվա միջադեպը»,-ասաց վարչապետն ու հավելեց, որ լավ մասնագետը Հայաստանում աշխատանքի խնդիր չի կարող ունենալ։
Վարչապետը հայտարարեց նաև, որ եթե ուսադիրներով մարդու՝ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չէ, ապա ինքը մնում է իր նույն կարծիքին։